Իրավաբանական ընկերություն՝ ոգեշնչված կատարելությամբ
«Սիգմա լո գրուպ» փաստաբանական գրասենյակն իրավաբանական ծառայություններ է մատուցում հանրային և մասնավոր իրավունքի տարբեր ոլորտներում:
Վերջին թարմացումներ

    Մեր ծառայությունները

    Մեր նպատակն է օգտակար լինել մեր հաճախորդներին բարձրորակ ծառայություններ մատուցելու միջոցով։
    Կազմակերպությունը խորհրդատվություն է մատուցում տեղական և միջազգային հաճախորդներին՝ աջակցելով իրավական տարատեսակ հարցերում։
    Աշխատանքային իրավունք
    «Սիգմա լո գրուպ» փաստաբանական գրասենյակը մատուցում է աշխատանքային իրավահարաբերությունների հետ կապված ծառայությունների ամբողջական փաթեթ, ներառյալ՝ աշխատանքից ազատման և աշխատանքային հարաբերությունների դադարեցման հետ կապված հարցերով։
    Մրցակցային իրավունք
    Մեր ընկերությունն աջակցություն է ցուցաբերում ձեռնարկություններին մրցակցության մասին օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունների կատարման և իրավունքների պաշտպանության գործում:
    Հարկային իրավունք
    «Սիգմա լո գրուպ» ընկերության համապարփակ մոտեցման շնորհիվ տրամադրվում է բարձրորակ իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն՝ բիզնեսի վրա դրական երկարաժամկետ ազդեցություն ունենալու համար:
    Սնանկություն
    Կազմակերպությունը աջակցություն է ցուցաբերում այն ձեռնարկություններին, որոնք ձգտում են առավելագույնս մեծացնել իրենց եկամուտները սնանկության և անվճարունակության պաշտոնական ընթացակարգերի շրջանակներում:
    Ֆինանսական իրավունք
    «Սիգմա լո գրուպ» իրավաբանական ընկերությունը ներկայացնում է հաճախորդների շահերը ֆինանսական կարգավորման, օրենսդրության պահանջների պահպանման և ընդհանուր բանկային գործունեության հետ կապված բոլոր հարցերում:
    Դատական գործընթաց
    Դատական գործերի վարման հարուստ փորձ ունենալով՝ մեր ընկերությունը զբաղվում է ընդհանուր դատական հարցերով՝ անկախ գործի ծավալից և բարդությունից։
    Միջազգային մասնավոր իրավունք
    Հասկանալով գլոբալ առևտրի կանոնների և դրանց օգտագործման կարևությունն ու նշանակությունը՝ «Սիգմա Լո Գրուպ» ընկերությունն առաջարկում է գործարար համբավի պաշտպանության արդյունավետ ռազմավարություններ։
    Իրավաբանական և փորձագիտական ծառայություններ
    «Սիգմա Լո Գրուպ» իրավաբանական գրասենյակի մասնագետները մասնագիտացած են մասնավոր և հանրային ոլորտներին վերաբերող իրավական ակտերի մշակման ոլորտում:
    Վարչական և նորմատիվ
    Մեր կազմակերպությունը համոզված է, որ պետք է տեղյակ լինել նորմատիվ-իրավական ոլորտների բոլոր փոփոխություններին՝ այդպիսով ապահովելով բարձրորակ ծառայությունների մատուցում հաճախորդներին:
    Մտավոր սեփականության իրավունք
    «Սիգմա Լո Գրուպ» փաստաբանական գրասենյակը մասնագիտացած է անձնական և առևտրային մտավոր սեփականության պաշտպանության հարցերում և ապահովում է այդ ոլորտներում իր հաճախորդների օրինական շահերի պաշտպանությունը:
    Մաքսային իրավունք
    Մեր թիմը կարող է աջակցել Ձեզ մաքսային կանոնների ամենօրյա պահպանման և ներմուծման երկարաժամկետ ռազմավարությունների մշակման հարցում:
    Մեր մասին
    «Սիգմա լո գրուպ» փաստաբանական գրասենյակն իրավաբանական ծառայություններ է մատուցում հանրային և մասնավոր իրավունքի տարբեր ոլորտներում՝ հիմնականում մասնագիտանալով կորպորատիվ իրավունքի, առևտրային արբիտրաժի, միջազգային մասնավոր իրավունքի, հաշտարարության, վարչական իրավունքի, հարկային իրավունքի, ընտրական իրավունքի, աշխատանքային իրավունքի և մրցակցային իրավունքի ոլորտներում:
    0010, ՀՀ, ք․ Երևան, Մ․ Խորենացի 15, էլիտ Պլազա բիզնես կենտրոն, 4-րդ հարկ, 4-B1սենյակ

    +374 10530091

    [email protected]
    Կոնտակտներ
    ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
    Ուղարկեք հայտ և ստացեք անվճար
    խորհրդատվություն մեր մասնագետների կողմից։
    Ձեր զանգը գաղտնի է։
    ԿԱՊՎԵԼ ՄԵԶ ՀԵՏ
    Telegram
    Viber
    Phone
    WhatsApp
    բաժանորդագրվեք մեր նորություններին
    © 2024 Sigma Law Group