ՄԵՐ ՄԱՍԻՆ
«Սիգմա լո գրուպ» փաստաբանական գրասենյակն իրավաբանական ծառայություններ է մատուցում հանրային և մասնավոր իրավունքի տարբեր ոլորտներում՝ հիմնականում մասնագիտանալով կորպորատիվ իրավունքի, առևտրային արբիտրաժի, միջազգային մասնավոր իրավունքի, հաշտարարության, վարչական իրավունքի, հարկային իրավունքի, ընտրական իրավունքի, աշխատանքային իրավունքի և մրցակցային իրավունքի ոլորտներում: Մեր ծառայությունները ներառում են իրավաբանական ծառայությունների ողջ գործընթացը՝ բանակցություններ, խորհրդատվություն, իրավաբանական եզրակացությունների տրամադրում, հաշտեցում, դատական ներկայացուցչություն և այլն: Մենք ստեղծել ենք բոլոր անհրաժեշտ գործիքները, որպեսզի ժամանակակից աշխարհում իրավաբանական ծառայությունների մատուցումը դարձնենք ավելի արագ, ճկուն և արդյունավետ։ Մենք ունենք անհրաժեշտ բոլոր հատկանիշները հաջողության հասնելու համար՝ կամք, ուժ, գիտելիք և հավասարակշռություն խնդիրների լուծման համար․ մենք պատրաստ ենք անդադար աշխատել՝ ցանկալի արդյունքին հասնելու համար։

«Սիգմա լո գրուպ» փաստաբանական գրասենյակը մասնագիտացված է նաև արդարադատության համակարգի կատարելագործման և օրենքի գերակայության ապահովման նպատակով փորձագիտական գիտելիքների տրամադրման գործում: Ընկերությունը հաջողությամբ իրականացրել է մի շարք ծրագրեր միջազգային այնպիսի հեղինակավոր կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, Եվրոպական միությունը, Եվրոպական խորհուրդը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը և այլն: Մեր գրասենյակը ձգտում է իր ներդրումն ունենալ ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային հատվածների գործունեության բարելավման, իրավունքի զարգացման և օրենքի գերակայության ապահովման հարցերում, ինչպես նաև իր ներդրումն ունենալ Հայաստանում արդարադատության համակարգի զարգացման գործում: Ընկերությունն ունի իր կոնկրետ նպատակներն ու խնդիրները, որոնց հավատարիմ է իր ամենօրյա գործունեության մեջ։
Մենք հավատարիմ ենք մեր սկզբունքներին՝ անել հնարավոր ամեն ինչ բարձրորակ ծառայություններ և որակյալ արդյունք ապահովելու համար:
ՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ
Մենք իրավաբանական ընկերություն ենք, որը կառուցում է երկարաժամկետ հարաբերություններ հաճախորդների հետ՝ հիմնված վստահության ու մասնագիտական էթիկայի ամենաբարձր չափանիշների վրա: Իրավաբանական ծառայություններ մատուցելով ՝ մենք ձգտում ենք վերաիմաստավորել այն դերը, որն ունի իրավաբանական ընկերությունը տարածաշրջանային զարգացող շուկայում ՝ մեր հաճախորդների համար իսկապես բացառիկ արդյունքներ գրանցելու նպատակով:
Արդարություն
Ծառայությունների մատուցման բարձր որակ
Մանրակրկիտ գործելակերպ
Մեր արժեքները
Ռաֆիկ Գրիգորյան
Հիմնադիր և գործադիր տնօրեն
Ռաֆիկ Գրիգորյանը ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, իրավաբանական գիտությունների թեկնածու, մինչև 2020 թվականը` Երևանի պետական համալսարանի դասախոս, հանդիսանում է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (United Nations Development Programme), Եվրոպայի Խորհրդի (European Council) փորձագետ տարբեր ծրագրերով:
բաժանորդագրվեք մեր նորություններին
© 2024 Sigma Law Group